Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

«Հաղթելու ենք»-2

«Հաղթելու ենք»-2
12.08.2024 | 12:18

Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում մենք հայտնվեցինք տարածաշրջանային հետնապահի դերում։ Վրաստանն ու Ադրբեջանը ոսկի ունեն, մենք՝ ոչ։ Մինչդեռ, մեզ արծրունավարի ու նիկոլավարի խոստանում էին հաղթանակներ՝ ոսկե մեդալների տեսքով։ Նաև՝ 10 մեդալակիր էին խոստանում։ Դա էլ սուտ դուրս եկավ։

Խաբեբայությունը, պարտությունները և հետընթացը բոլոր ոլորտներում են։ Սպորտը բացառություն չէ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6023

Մեկնաբանություններ